Շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:
Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են բացառապես սույն համակարգի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով:
Ունենալ գրանցված տրանսպորտային միջոց
Անհրաժեշտ է ունենալ գրանցված տրանսպորտային միջոց՝ ավտոմեքենա կամ կցորդ, որով ցանկանում եք ծավալել գործունեությունը:
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ունենալ գործող իրավաբանական անձ կան ԱՁ
Որոշել տրանսպորտային միջոցի արտաքին տեսքը,
և էսքիզը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ եզրակացություն ստանալու համար:
Տվյալ եզրակացությունը ստանալու համար կարելի է ուղարկել առցանց դիմում:
Եզրակացությունը տրամադրվում է առավելագույնը 5 օրվա ընթացքում:
կամ 900015001119 գանձապետական հաշվեհամարին:
(!) եթե արդեն ունեք թույլտվություն, նախ ՄՈՒՏՔ գործեք համակարգ և փոխանցումը կատարեք թույլտվության Ձեր անհատական էջից:
Որքա՞ն է տեղական տուրքը
Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար տեղական տուրքը սահմանված է 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
Հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը՝
Ուղարկել հայտ
Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է կա՛մ թղթային տարբերակով՝ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանում», կամ էլեկտրոնային եղանակով:
Հայտը ներկայացվելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը ներկայացվում է զննության։ Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող են պահանջվել տեղեկանքներ՝ տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն՝ լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։
Շրջիկ առևտրի թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է շրջիկ առևտրի կետի զննությունից հետո 4 օրվա ընթացքում:
Թույլտվությանը տրամադրման պատասխանը Ձեզ կտրամադրվի էլեկտրոնային եղանակով՝ դիմումում նշված Ձեր էլ. հասցեին:
(!) Ցանկության դեպքում թույլտվությունը թղթային տարբերակով կարող եք ստանալ նաև Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում:
Անցնել տրանսպորտային միջոցի զննություն
Տրանսպորտային միջոցի զննությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողից:
Ամրագրել շրջիկ առևտրի կետ
Համակարգից կարող են օգտվել միայն շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
1-ին անգամ համակարգ մուտք գործելու տեղեկությունն ուղարկվում է Ձեր էլեկտրոնային հասցեին:
Շրջիկ առևտրի կետերը հնարավոր է ամրագրել յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-18:00-ն՝ հաջորդ օրվա համար:
Ամրագրումը հնարավոր չէ չեղարկել:
Ամրագրման այլ մանրամասների համար դիտեք տեսանյութը:
Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են առավելագույնը մինչև երեք օր ժամկետով:
Տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
Նշված վայրի համար ամրագրումը մեկ օրից ավել լինելու դեպքում շրջիկ առևտրի կետը նշված վայրում կարող է կայանել մինչև ամրագրման ժամկետի ավարտը, բայց ավագանու որոշմամբ սահմանված ժամերից դուրս առանց գործունեություն իրականացնելու։
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N242-Ն որոշման
Աջակցություն
Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00
Տեղեկատվական աջակցություն` +374 11 514 535
էլ. փոստ՝ arevtur@yerevan.am