Օգտվելու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են Երևան համայնքի «ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-ի (այսուհետ՝ «Հարթակ» կամ «Համակարգ») օգտվելու և այն օգտագործելու դրույթները: Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները, իսկ հարցերի դեպքում դիմել մեզ:
Մուտք գործելով, օգտագործելով, բացելով հաշիվ և դառնալով Հարթակի օգտատեր (այսուհետ՝ «Օգտատեր»)` Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայնեք տվյալ Հարթակի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:
Պայմաններին անհամապատասխանության դեպքում Համակարգի պատասխանատուների (այսուհետ՝ «Ադմինիստրացիա») հայեցողությամբ կարող են անջատվել կամ դադարեցվել այն Օգտատերերի հաշիվները, որոնք խախտել են Հարթակի Պայմանները:
Հարթակի Պայմանները հետևյալն են.
Հարթակում գրանցվելիս` Դուք պարտավորվում եք լրացնել Ձեր անձնական և կոնտակտային հավաստի տվյալները (այսուհետ՝ «Տվյալներ»): Եթե Դուք սխալ Տվյալներ եք տրամադրել կամ օգտվում եք Համակարգից ուրիշի անվամբ, Ադմինիստրացիային իրավունք է վերապահվում արգելափակել Օգտատիրոջ հաշիվը ու հեռացնել հարթակից:
Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտատիրոջ Տվյալները, պահանջելու անձը հաստատող և այլ համապատասխան փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելը հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն:
Եթե Օգտատիրոջ կողմից տրամադրված Տվյալները չեն համապատասխանում գրանցվելիս ներկայացրած Տվյալներին, ապա Ադմինիստրացիան իրավունք ունի Օգտատիրոջ հաշիվը արգելափակելու և հեռացնելու Հարթակից:
Գրանցվելով հարթակում՝ Օգտատերը հաստատում է, որ օգտվում է Հարթակից իր կամքով:
Հարթակում գրանցվելով՝ Օգտատերն անվերապահ համաձայնություն է տալիս`
Օգտատիրոջ հաշիվը և տվյալները կարող են հեռացվել Համակարգից Ադմինիստրացիայի կողմից՝
Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ` Հարթակում գրանցվելու պահից և անժամկետ են:
Հրապարակված է՝ 01.01.2021թ.