ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-ին (այսուհետ՝ «Հարթակ» կամ «Համակարգ») օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը Հարթակի կողմից:

Անձնական ի՞նչ Տվյալներ են պահպանվում

Հարթակը պահպանում է Օգտատիրոջ մասին հետևյալ տեղեկատվությունը («Տվյալներ»)՝

  • նույնականացման տվյալներ
  • տրամադրված կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստի հասցե և հեռախոսահամար
  • պետական ռեգիստրում գրանցված ընկերության տվյալներ
  • ավտոմեքենայի նույնականցման տվյալներ և լուսանկար
  • ամրագրումների պատմությունը

Ե՞րբ են հավաքվում անձնական Տվյալները

Տվյալները պահպանվում են Համակարգում Oգտատեր գրանցելիս՝ Երևան քաղաքում շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության լիցենզիա ստանալուց հետո:

Ինչու՞ են հավաքվում  անձնական Տվյալները

Հարթակին Տվյալներն անհրաժեշտ են գրանցվող ընկերության և ավտոմեքենայի հավաստիությունը հաստատելու, և միայն իրական տվյալներ գրանցելու, ինչպես նաև գրանցմած Օգտատերերի հետ հետադարձ կապ հաստատելու համար:

Ինչպե՞ս են օգտագործվում հավաքված անձնական Տվյալները

Օգտատերերի տվյալներն օգտագործվում են գրանցվելիս՝ տվյալների իսկությունը հաստատելու նպատակով, Օգտատիրոջ հետ հետադարձ կապ պահպանելիս, նաև վիճակագրություն ստանալու նպատակով:

Ինչպե՞ս են պահպանվում հավաքված Տվյալները

Օգտատիրոջ Տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են սահմանափակ թվով մարդկանց, որոնք ունեն համապատասխան Համակարգ մուտք գործելու հատուկ իրավասություն և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:

Անվտանգություն

Համարագում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով Հարթակն իրականացնում է մի շարք էլեկտրոնային և կառավարչական միջոցառումներ՝ միտված տվյալների անվտանգության պահպանմանն ու ապահովմանը:

"Cookie"-ների օգտագործում

Հարթակը չի օգտագործում "cookie"-ներ՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:

Երրորդ անձի գործոն

Հարթակը չի տրամադրում և/կամ չի վաճառում Տվյալները երրորդ անձի: 

Հղում այլ կայքերի

Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Հարթակը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության և բովանդակության համար:

Google

Հարթակն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: